Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ է գնալու

29/05/2025 11:48 Ներքին կյանք

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ է գնալու: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:

Նախարարը ներկայացնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի քննարկումների և դժգոհությունների առիթ դարձած նախագիծը՝ գումարի դիմաց պարտադիր ծառայության ժամկետի կրճատման փոփոխությունների հետ կապված:

Նշենք, որ մայիսի 26-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը պետք տեղի ունենար նախագիծը քննարկելու համար, ԱԺ էր եկել նաև Պաշտպանության նախարարը, սակայն նիստը հետաձգվեց:

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ