Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

29/05/2025 10:45 Քաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ։ Համապատասխան շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացվում է ազգային իրավական կարգավորման համակարգերի ներդաշնակեցում ամենակարևոր ոլորտներում, և հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», – ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն կառուցել կառուցողական բազմակողմ համագործակցություն՝ Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով։

–00—ՅՄ