Արթիկում խոշոր կարկուտի հետևանքով վնասվել են տանիքներ, արմատախիլ եղել ծառեր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցված ուժեղ պտտահողմի և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասվել են տանիքներ, արմատախիլ եղել ծառեր։ Այս մասին տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։
«Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։
Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փաշինյանի քայլերը կարող են հանգեցնել առճակատման տարածաշրջանային պետությունների միջև
-
Քարաթափման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար
-
Ռուսական «МИГ» կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը և ճաղավանդակին
-
Արարատի մարզում ՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս
-
Դահճի և կալանավորի ընտրություններ են սպասվում, ընդդիմությունը ուշանում է, արագ համախմբվել է պետք
-
Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելու ծրագրերի մասին լուրերը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է