Ուկրաինա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, բարեկամական խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Հայկ Ցիրունյանը մայիսի 27-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Հրաչյա Հակոբյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաեւ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հարցերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Դմիտրո Միկիշան կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները:
–00—ՅՄ