Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում

27/05/2025 17:05 Քաղաքական

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

«Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտված է, դրա ստորագրման համար կա երկու պայման՝ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հող ստեղծելու համար»,- ասել է նա։

–00—ՅՄ