Բաքուն և Կիևը «պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը»

25/05/2025 13:11 Միջազգային

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը։

Սիբիգան շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ձմռանը Ուկրաինային տրամադրված մարդասիրական և էներգետիկ օգնության համար։

Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան անփոփոխ կերպով աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հավելել են մամուլի ծառայությունից։

«Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները էներգետիկայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների, տրանսպորտի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

–00—ԱՊ