Ջրհեղեղից վնասված Դիլիջան-Իջևան ճանապարհի նորոգումը ե՞րբ է սկսվելու
24/05/2025 22:28
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասված Դիլիջան – Իջևան ավտոճանապարհի հատվածների նորոգումը ե՞րբ է սկսվելու, ավարտվելու, ե՞րբ է ասֆալտապատվելու Դիլիջանի «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի եզրի վերականգնված հատվածի ասֆալտի ծածկը։
Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Ջրհեղեղից վնասված Դիլիջան – Իջևան ավտոճանապարհի հատվածների նորոգման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ դեպարտամենտի կողմից կատարվել է նախագծային աշխատանքներ, ջրի հունի նվազեցման օրերին կիրականացվի վնասված հատվածների հենապատերի վերականգնում:
Դիլիջանի «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի եզրի ասֆալտի ծածկը կիրականացվի ս/թ մայիսի վերջին»։
–00–ՍՊ