Հնդկաստանը ոչնչացրել է Պակիստանի 3,36 մլրդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա

24/05/2025 18:37 Միջազգային

Վերջերս Հնդկաստանի հետ տեղի ունեցած մարտերում Պակիստանը կորցրել է F-16 ութ կործանիչ եւ չորս JF-17, տեղեկացրել է The Commune-ը։

Պակիստանին 2025թ. ապրիլ-մայիսին հասցված վնասի ընդհանուր ֆինանսական արժեքը (Sindoor գործողության ժամանակ) կազմում է 3,36 մլրդ դոլար։

Հնդկաստանն ի թիվս այլ բաների ոչնչացրել է վեց թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (36 մլն դոլար արժողությամբ)։

Բացի այդ, Պակիստանը կորցրել է երկու CM-400AKG հրթիռ  եւ Shaheen դասի երկու հրթիռ՝ 3,2 եւ 8 մլն դոլար արժողությամբ։

Շարքից հանվել է նաեւ C-130H Hercules տրանսպորտային ինքնաթիռը՝ 40 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական (SAM) HQ-9 զենիթային հրթիռների մարտկոցը՝ 200 մլն դոլար արժողությամբ։

–00–ԱՀ