Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

24/05/2025 15:46 Ներքին կյանք

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։  Այս մասին տեղեկանում ենք  համաժողովի պաշտոնական կայքից։ Նա կմասնակցի համաժողովի պանելային քննարկումներից մեկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

 

–00–ԱՀ