2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր․ ՔԿ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։
Կոմիտեից հայտնեցին նաև, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք՝ այսօր ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մերի Մանուկյան
–00—ՅՄ