ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման իր առաջին կոնկրետ քայլը՝ համաձայն այս ամսվա սկզբին հայտարարված անսպասելի քաղաքական շրջադարձի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Al Jazeera-ն գրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների լայնածավալ մեղմացման մասին մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Համաձայն հայտարարության՝ այս քայլը «հնարավորություն կտա խթանել նոր ներդրումներ և մասնավոր հատվածի ակտիվություն՝ համահունչ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» ռազմավարությանը»։
Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հատուկ արտոնություն է տրամադրել 2019 թվականի «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի կիրառման հետ կապված՝ թույլ տալով, որ միջազգային գործընկերները և դաշնակիցները ավելի բացահայտեն Սիրիայի ներուժը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ