Զանգակատուն գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Միսակ Պ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Օ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդ Միսակ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Արարատ» բժշկական կենտրոն, ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ