Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը

24/05/2025 10:07 Քաղաքական

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը»,- հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։

Հիշեցնենք՝ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

–00—ՅՄ