ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

24/05/2025 09:44 Ներքին կյանք

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Լարսի մասին՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

–00—ԱՊ