Կղավելաշվիլին գոհ է Ռուբիոյի պատասխանից
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

«Վրացական երազանք»-ի կառավարության նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին գոհ է Վրաստանի վերաբերյալ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պատասխանից։ Հաղորդում է Aliq.Ge-ն։
Կղավելաշվիլին Ուիլսոնի հարցը, ըստ որի` «Վրացական երազանք»-ի կառավարությունը «հակաամերիկյան» է, անվանել է «սպեկուլյատիվ տեղեկատվություն»։
«Նա տվեց սկզբունքորեն դիվանագիտական պատասխան, և ես գոհ եմ այս պատասխանից.» — այսպես է գնահատել Կղավելաշվիլին Ռուբիոյի պատասխանն Ուիլսոնի հարցին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
Հատկանշական է, որ Ռուբիոն, ի պատասխան Ուիլսոնի հարցի, ասել է. «Պետք է խոսենք` ելնելով ԱՄՆ-ի շահերից. ԱՄՆ-ին ձեռնտո՞ւ է, որ որևէ երկրում լինի հակաամերիկյան կառավարություն»:
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Դուրս կբերվի հրաշագործ Ավետարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
-
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Սարո Վարդանյանն ազատվել է պաշտոնից
-
Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել
-
Լարված իրավիճակ՝ Շիրակում․ թուրքը իր անասունները առանց խոչընդոտի բերում է և մեր հողերում արածացնում
-
Թմրամոլության այս ծավալը չի լինի, եթե պետության առաջին 3 դեմքերից մեկը քավորություն չանի այդ գործին
-
Այո', ՔՊ-ականները լավ են ապրում, իսկ ժողովուրդն աղքատության մեջ է, ի՞նչ տնտեսական ծրագիր. Քոչարյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է