Օսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ

23/05/2025 21:52 Ներքին կյանք

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«Օսմանյան կայսրության գոյության, ըստ էության, ամբողջ ընթացքում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից։ Նպատակը հպատակ համարվող ժողովրդին զենքից և բանակային մշակույթից հեռու պահելը, թուլացնելը և հարմար պահին ոչնչացնելն էր, ինչը և տեղի ունեցավ Հայաստանի արևմտյան հողերում 19-20-րդ դարերում։

«Բանակից ազատվելու» նոր նախաձեռնությունը նույն նպատակն է հետապնդում, այն է՝ հեշտացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առանց բանակի մնացած և անպաշտպան հոտի վերածված հայության ոչնչացումը հայկական մնացած հայաբնակ հողերում։

Հազարերորդ անգամ կկրկնեմ, որ 2018 թ․-ին Հայաստանում քաղաքական իշխանությունն անցել է թուրքական ռեժիմի, և դա ո՛չ չափազանցություն է, ո՛չ այլաբանություն, ո՛չ էլ քաղաքական սուր բնորոշում։ Դա դառը իրողություն է։ Ուստի՝ քաղաքական հայության միակ ու գերագույն նպատակը պետք է լինի ազատագրվելը թուրքական ներկայիս լծից»։

–00—ՍՊ