Արսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործում

23/05/2025 20:53 Ներքին կյանք

Մայիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ դիվանագիտական ներկայացուցչությանը կից գործող Մոսկվայի հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի «Վերջին զանգ» միջոցառումը՝ նվիրված 2024-2025 ուսումնական տարվա ավարտին։ Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Դեսպան Արսենյանը, կարևորելով դեսպանությանը կից դպրոցի դերը հայապահպանության և հայրենիքից հեռու բնակվող հայրենակիցների կրթման գործում, պարտաստակամություն հայտնեց դպրոցի գործունեությանը հնարավորինս աջակցության հարցում։

Շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին և ուսուցչական անձնակազմին որակյալ աշխատանքի համար՝ ՀՀ դեսպանը նորանոր հաջողություններ մաղթեց վերջիններիս կողմից իրականացվող պատասխանատու առաքելությունում։

 

–00—ՍՊ