Մեծից փոքր կորած ենք, եթե Նիկոլը վերարտադրվի, հորիզոնական դիրք ենք ընդունելու, կապիտուլյացիա կլինի

23/05/2025 22:15 24-ի նախագիծ

Լավրովի այցը մեսիջ էր, որ Ռուսաստանը պատրաստ է գնալ ցանկացած քայլի, եթե իրենց ազդեցությունը փորձեն թուլացնել։ ՀՀ ԱԳ նախարարը հաճոյանում էր Լավրովին, նրան այլ բան էր ասում, արբանյակներին՝ այլ։ Միրզոյանը հասկանում է, որ որոշելով չէ, աշխարհաքաղաքական լուրջ հաշվարկներ կան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն – հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին։

Խոսելով ներքաղաքական իրավիճակից՝ Գասպարյանը նշեց, որ լարվածությունը գնալով մեծանում է, ՔՊ-ի ներսում հավատարիմների ապահովագրում և անհավատարիմների որս է ընթանում․  «Թիմից շատերը «Քաջ Նազար» են կտրել, մատ են թափ տալիս, մայր, հայր հայհոյում, որ կարողանան իրենց հավատարմությունը ցույց տալ և հեզասահք մուտք գործեն «Նիկոլի ցուցակ», գիտեն՝ եթե չվերարտադրվեցին, իրենց պատիժը դաժան է լինելու։ Մեծից փոքր կորած ենք, եթե Նիկոլը վերարտադրվի, հորիզոնական դիրք ենք ընդունելու, որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ՝ հավասարը հավասարի չենք լինելու, կրկնակի կապիտուլյացիա է լինելու»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ