Վլադիմիր Վարդանյանը մեկնում է Հունաստան՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին

23/05/2025 14:30 Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը 4 օրով կմեկնի Հունաստանի Խանիա քաղաք, որը գտնվում է Կրետե կղզում։

Վարդանյանը մայիսի 25–28–ին Խանիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

–00—ՅՄ