Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայով Կոտայքում հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել է
23/05/2025 12:01
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Kia»-ի վարորդին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վարորդն օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Վարորդըը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք, տեղում պարզվել է նաև, որ ավտոմեքենան եղել է հետախուզման մեջ:
Վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Տ. Ս.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության:
–00–ԱՀ