G7-ը սպառնում է Ռուսաստանին

23/05/2025 09:44 Միջազգային

G7 երկրները կարող են քննարկել հակառուսական պատժամիջոցների խստացման տարբերակներ, եթե մոտ ապագայում Ուկրաինայի հետ հրադադար չհաստատվի, ասվում է ասոցիացիայի ֆինանսների նախարարների նիստից հետո տարածված հաղորդագրության տեքստում։

«Մենք ողջունում ենք հրադադարի հասնելու ուղղությամբ շարունակվող ջանքերը: Եթե նման հրադադարի շուրջ համաձայնություն չգտնվի, մենք կշարունակենք ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ առավելագույն ճնշման տարբերակները, ինչպիսիք են պատժամիջոցների հետագա խստացումը», – ասվում է հայտարարության մեջ:

–00—ՅՄ