Իրանի արտգործնախարարը կոչ է անում ԱՄՆ-ին գտնել պլան «Բ», եթե բանակցությունները ձախողվեն
23/05/2025 09:36
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ-ն պետք է գտնի պլան Բ, մինչդեռ Իրանը կշարունակի իր ուղով գնալ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Երկու օր առաջ Օմանի արտաքին գործերի նախարարը X սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Նույն օրը ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հաստատել է Իսլամական Հանրապետության մասնակցությունը բանակցությունների այս փուլին։
«Նրանք (ԱՄՆ-ն – խմբ.) պետք է գտնեն պլան Բ (եթե բանակցությունները ձախողվեն – խմբ.), մինչդեռ մենք կշարունակենք հետևել մեր ծրագրին», – նախարարի խոսքերն է մեջբերում SNN գործակալությունը։
–00—ՅՄ