Բորելը Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է «ցեղասպանության» մտադրության մեջ

22/05/2025 16:46 Միջազգային

ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար և Բարսելոնայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CIDOB) ներկայիս նախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում օգտագործված ռումբերի կեսն արտադրվել է Եվրոպայում: Նա նաև Բենիամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է «ցեղասպանության մտադրության» մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Եթե Եվրոպան ցանկանար, ապա Իսրայելի վրա ազդեցության շատ լծակներ կունենար։ Ռումբերի կեսը, որոնք ընկնում են Գազայի վրա, Եվրոպայում արտադրված ռումբերն են», – ասել է նա։

Բորելի խոսքով՝ իսրայելական իշխանությունների գործողությունները վկայում են գիտակցաբար Պաղեստինի բնակչությանը բնաջնջելու նպատակի մասին։

«Ցեղասպանությունը իրավական սահմանում է, որը կորոշի դատարանը, բայց ես կասկած չունեմ, որ կա ցեղասպանության մտադրություն…. Երբ լսում ես, թե ինչ են ասում Իսրայելի կառավարության նախարարները և տեսնում, թե ինչ են անում նրանք, կասկած չի մնում, որ կա ցեղասպանության նպատակ», – ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ