Թուրքիայիում հնչված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ

22/05/2025 10:35 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել:

Ադրբեջանի նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «Արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը կարևոր պայման է տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության համար»։

Ավելին, Ալիևը նշել է, որ ՀՀ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը այն մասին, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողեր։

Վերջինիս խոսքերով, Ադրբեջանն ակնկալում է, որ այս հարցը քննարկելու նպատակով ՀՀ ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին:

Թուրքիայիում հնչված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ, իսկ Սյունիքի մասին խոսքն այնպես էր շրջանառվում, կարծես դա ակնհայտ փաստ է, իսկ դրա հարցի լուծումը ժամանակի հարց:

Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին»:

–00—ՅՄ