Մակունցը ԱՄՆ սենատորի հետ քննարկել է «խաղաղության պայմանագրի հարցերը»

21/05/2025 23:27 Քաղաքական

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությանը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկել են նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։

–00—ՍՊ