Մեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան

21/05/2025 21:47 Ներքին կյանք

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում՝ «Խազտուր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris»  մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ