Թրամփը Սպիտակ տանը խստորեն դատապարտել է Հարավային Աֆրիկայի նախագահին

21/05/2025 21:54 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խստորեն դատապարտել է Հարավային Աֆրիկայի նախագահին երկրում ընդունված հողերի օտարման մասին օրենքի համար:

Օրենքը թույլ է տալիս սպիտակամորթ քաղաքացիներից հող վերցնել՝ «ազգային շահերից ելնելով»․

«Դուք թույլ եք տալիս հող վերցնել: Ոչ ոք չի կարող վերցնել ձեզնից ձեր հողը, երբ նրանք վերցնում են հողը, նրանք սպանում են սպիտակ ֆերմերին: Երբ նրանք սպանում են սպիտակ ֆերմերին, նրանց հետ ոչինչ չի պատահում: Բացարձակապես ոչինչ»,- նշել է Թրամփը:

–00—ՍՊ