«Արևմտյան Ադրբեջան»-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում, ադրբեջանցուն ներկայացնում Գեղարքունիքի մարզից

21/05/2025 21:41 Քաղաքական

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հրապարակել է «Արևմտյան Ադրբեջանի խորհրդի» կողմից տրամադրվող «փաստաթուղթ», որով վկայվում է, թե այն ունեցող անձն այս «կազմակերպության» անդամ է։

«Կոնկրետ օրինակում անձի «հայրենիք» է նշված՝ «Արևմտյան Ադրբեջան, Ճամբարաք, Թոխլուջա»։ Նշվածը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղն է»,- գրում է Վարդան Ոսկանյանը:

–00—ՍՊ