Մաստարայում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան

21/05/2025 20:55 Ներքին կյանք

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Անդրեասյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Գաբրիելյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։