Միրզոյանն ու ԱՄԷ փոխվարչապետը քննարկել են «Հայաստան-Ադրբեջանիհարաբերությունների կարգավորման հարցը»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և դրա իրացման նպատակով ՀՀ կողմից առաջարկվող տեսլականը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումներն՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում: