ԱՄՆ-ն հայտարարել է՝ ԵՄ-ն կարող է սեփական պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Եվրամիությունը (ԵՄ) ավելի ուշ կարող է Իրանի դեմ իր սեփական պատժամիջոցները կիրառել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։

«Ես ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ։ Նրանք առաջ են շարժվում իրենց սեփական գործընթացով, որը մեզանից անկախ է և կարող է լրացուցիչ պատժամիջոցներ ներառել այս տարվա հուլիս-սեպտեմբեր կամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է Ռուբիոն։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ կասկած էր հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար։ Նրա կարծիքով՝ Իսլամական Հանրապետությունից ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջը մեծ սխալ է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ