Ինչպես է զարգանում ԵԱՏՄ-ում «խելացի մաքսատան» ինստիտուտը

20/05/2025 Տնտեսական

ԵՏՀ պատվիրակությունը մասնակցել է Կիոտոյի վերանայված կոնվենցիայի Կառավարչական կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մշտական տեխնիկական կոմիտեի նիստին: Հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

ԵՏՀ ներկայացուցիչները պատմել են ԵԱՏՄ-ում «խելացի մաքսատան» ինստիտուտի զարգացման, հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև մաքսային մարմինների գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Բացի այդ, տեղի է ունեցել Մաքսային կարգավորման և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում ԵՏՀ-ի և ՀՄԿ-ի երկխոսության զարգացման քննարկում:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2016թ հունիսի 17-ին։ 

–00—ՍՊ