Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13.30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ:
Ըստ տղամարդու` հեղուկը հենց սնդիկ էր:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուարկություն կատարվեց նաև նրա տանը: Հայտնաբերվեցին փամփուշտներ և փամփշտատուփ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
–00–ԱՀ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հարազատ դեմքեր են. Միքայել Սրբազանը` դատարանի բաժանարար ապակուց այն կողմ գտնվող անձանց մասին
-
Հայաստանի բնակչության 77%-ն առողջապահական չափանիշներով համարվում է թերսնված
-
25/08/2025 18:43
#ՀԻՄԱ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ` ՋՐՎԵԺԻ ՍՊՈՒՆԳԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՑ ՄԵԿՈՒՄ. ԲԱԶՄԱԹԻՎ ՀՐՇԵՋՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
-
Գնահատում եմ Թրամփի անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
-
Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է