Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը կայցելի Ռուսաստան: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա մանրամասնել է, որ Ֆիդանը բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

–00–ԱՀ