Էդմոն Մարուքյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, նա վարչապետի մոտ է աշխատել. Աղազարյան
20/05/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Չկա այնպիսի իրավիճակ, որ Ասլայնյան Հակոբը և Հովիկ Աղազարյանը միանան ընդդիմության թեկնածությանը: Մենք համեստ, խելոք մեր տեղը նստած ենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մենք 7 թեկնածու ենք ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը իմ համեստ անձն էր, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ հինգ հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու: Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, տենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ»,- հավելեց Աղազարյանը։
Պատգամավորը շեշտեց, որ Էդմոն Մարուքյանը իր մակարդակով բավարարում է վարչապետ դառնալուն, և նա երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, նա վարչապետի հետ է աշխատել։
Մանրամասները՝ տեսանյութում:
–00–ԱՀ