ՌԴ-ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին սարքավորումներ է մատակարարել, որոնք օգնում են ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում: Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, խոսքը «Ազիմուտ» ընկերության VOR/DME 2700 համաուղղորդված ռադիոփարոսի մասին է, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:

Սարքավորումը տեղադրված է Սիսիանում, այն կարող է միաժամանակ վարել մինչև 200 ինքնաթիռ։ Սարքը ICAO-ի կողմից առաջարկվել է որպես օդային ուղիների նավիգացիայի հիմնական, ինչպես նաև օդանավերի վայրէջքի գնալու լրացուցիչ միջոց։

«Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումները, ինչը թույլ կտա օդանավերին լեռնային տեղանքում և վատ եղանակի պայմաններում կողմնորոշվել օդային ուղիներում», – նշել է «Ազիմուտի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը:

–00—ՅՄ