Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից և չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրերին․ Զելենսկի

Թուրքիայում, Վատիկանում կամ Շվեյցարիայում քննարկում ենք Ուկրաինայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատվիրակությունների հանդիպման հնարավորությունը: Նման հայտարարություն է արել Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ զրույց է ունեցել Թրամփի և եվրոպական առաջնորդների հետ։

Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից և չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրերին․ «ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում նրան խնդրել եմ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չկայացնել առանց Ուկրաինայի»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

–00—ՍՊ