Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին

Վարչապետ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին։ Դրանք ուղեկցվում են վիրավորանքներով։

Հերթական լուրը տարածելիս Աննա Հակոբյանը գրել է․

«Ինչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցության ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականությանը, որքան թե իբր ինչ-որ 88 սուպերմարկետ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տված մնացած բոլոր տխմարությունները։ Ոչ թե ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պետք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»,- գրել է Աննա Հակոբյանը։

–00—ՍՊ