Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի և Ռումինիայի պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Փաշինյանի շնորհավորանքը

19/05/2025 Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,- գրել է նա:

–00—ՅՄ