Կոտայքում պարեկները շարունակում են էլ ավելի ուժեղացված ծառայությունը` օրինախախտ վարորդների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները շարունակում են էլ ավելի խիստ պայքարը օրինախախտ վարորդների նկատմամբ:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նույն գումսրտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի վարչական տարածքում «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է մգացված ապակիներով:
Տեղում վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Պարեկները հսկողության տակ են առնում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհահատվածը և կարճ ժանանակ անց նշված «Tesla»-ն նկատում են Աբովյան քաղաքի կամրջի հարևաբությամբ, որտեղ էլ պարեկները կանգնեցնում են այն և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ է, և օրեր առաջ է նշված ավտոմեքենան գնել, ենթարկվեց վարչական պատասխանատվության, ապա ինքնակամ պոկեց ավտոմեքոնայի կողային ապակիների սև թաղանթը:
–00–ԱՀ