Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև երկուշաբթի օրը կայանալիք բանակցությունների նախաշեմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝՝ այդ մասին հայտնել է իտալական կառավարական Կիջի պալատը։
«Վարչապետը հաստատել է Իտալիայի, ինչպես նաև եվրոպական և արևմտյան գործընկերների աջակցությունը նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ ընդգծելով անհապաղ և անվերապահ հրադադարի կարևորությունը։
Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Ուկրաինայի կողմից վերստին ցուցաբերվող պատրաստակամությունը երկխոսության հարցում և ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ Մոսկվան լրջորեն կմասնակցի բանակցություններում ղեկավարների միջև ուղղակի շփումներին, որոնք կհանգեցնեն խաղաղության», – հաղորդել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մայիսի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
–00–ԱՀ