Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ռազմական գործողություններին զուգահեռ
19/05/2025
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը և կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի և հիվանդների հետ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշման տակ Իսրայելի քաղաքական և անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ