Բարսելոնան պարգևատրվել է Լա Լիգայի՝ 2024/25 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսով
19/05/2025
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Կատալոնական «Բարսելոնան» ստացել է Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի չեմպիոնական գավաթը՝ 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղից (2:3) հետո: Թիմերը խաղացել են Բարսելոնայի «Օլիմպիկ Լուիս Կոմպանիս» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
37 տուրից հետո «Բարսելոնան» առաջին տեղում է՝ վաստակելով 85 միավոր։ Թիմը ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնական տիտղոսը։ Երկրորդ տեղում է «Ռեալ Մադրիդը»՝ 81 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ատլետիկո Մադրիդը»՝ 73 միավորով։
Նշենք, որ «Բարսելոնան» ոսկե դուբլ է ձևակերպել 2024/2025 մրցաշրջանում՝ դառնալով ազգային առաջնության և Իսպանիայի գավաթի հաղթող: Կատալոնական ակումբն այս մրցաշրջանում նվաճել է նաև Իսպանիայի Սուպերգավաթը։
–00–ԱՀ