Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը․ Reuters
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։
Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի զրույցից առաջ արևմտյան առաջնորդները քննարկել են անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել Մոսկվային լուրջ վերաբերվել խաղաղության բանակցություններին։ Բացի այդ, նրանք հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանի ղեկավարությունը հրաժարվի լրջորեն բանակցություններ վարել հրադադարի և խաղաղության շուրջ։
–00—ՅՄ