Մայիսի 18-ին Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ. Al Jazeera
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով մայիսի 18-ին զոհվել է առնվազն 151 մարդ, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ նրանցից 70-ը զոհվել է Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են «Գիդեոնի կառքերը» գործողության վճռորոշ փուլ, որը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ջախջախելու ռազմական գործողություն է։
Գենդելմանը նշել է, որ ցամաքային ուժերը խորանում են Գազայի հատվածում, իրականացնում են նպատակային հարվածներ ՀԱՄԱՍ-ի կառույցների դեմ և գրավում են կարևոր դիրքեր, և որ անցած շաբաթվա ընթացքում ինքնաթիռները հարվածել են հարյուրավոր թիրախների՝ ոչնչացնելով պահեստներ, թունելներ, դիրքեր և ահաբեկիչներին անկլավում։
–00—ՅՄ