Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը», մասնակցել է Ձախ Հարութը

18/05/2025 20:33 Մշակույթ

Թբիլիսիում նշել են մեծանուն հայ աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը», տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը։

Այս տարի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հավաքվածների մեջ էր նաև երգիչ Հարութ Փամբուկչյանը, որն այս օրերին Թբիլիսիում է համերգներով։

Արարողությանը ներկա էին նաև Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահը և անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Հայաստանից:

–00—ՍՊ