Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի Եվրոպա տանող ճանապարհին․ Տիխանովսկայան՝ Փաշինյանին

18/05/2025 Քաղաքական

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին։ X-ում գրել է բելառուս ընդդիմադիր, նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։

«Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպային պետք է արդար, ազատ և անկախ Հայաստան։ Շնորհակալություն ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել  է նա։

–00—ՍՊ