Հայաստանից Պապի գահակալության արարողությանը մասնակցում է Վահագն Խաչատուրյանը

18/05/2025 Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցում է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր Պապը կանցկացնի պատարագ՝ նվիրված իր պապականության (գահակալության) մեկնարկին։

Նշենք՝ Հռոմի նոր պապ Լեւոն XIV-ի երդմնակալության արարողության հյուրերի թվում են նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը, Իտալիայի վարչապետ Մելոնին, Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, Բելգիայի թագավոր Ֆելիպեն, Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

–00—ՍՊ