Տաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից ՔՊ-ի հետ համագործակցելու համար. հայտարարություն
18/05/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։
Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանաված հարաբերություններից դուրս կապերը։
Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։
Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե’ ներքին փոխհարաբերություններում և թե’ կուսակցության կանոնադրությամբ։
«Շանթ Դաշիք» ազգայնական կուսակցություն
18.05.2025
–00—ՍՊ