Լիբանանի վարչապետը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարձակումները

Լիբանանը աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի իրականացման ուղղությամբ, որը անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու և Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նավաֆ Սալամը։

«Մեր երկիրը շարունակում է տառապել Իսրայելի օկուպացիայից և հրադադարի ամենօրյա խախտումներից», – ասել է նա։ «Հետևաբար, մենք կոչ ենք անում մեր արաբ եղբայրներին ճնշում գործադրել միջազգային հանրության վրա՝ Իսրայելին ստիպելու դադարեցնել իր հարձակումները և ամբողջությամբ դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից»։

Սալամը շեշտել է Լիբանանի նոր կառավարության հանձնառությունը՝ չմիջամտելու հարևան պետությունների գործերին։ «Լիբանանը մտադիր է ռազմավարական գործընկերություններ կառուցել արաբական երկրների հետ», – ասել է վարչապետը։ «Մենք մեր պատմության մեջ նոր էջ ենք բացել և բարեփոխումների քաղաքականություն ենք վարում»։

–00—ՅՄ